Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ․ ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ մշտադիտարկում

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին:

Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից:

Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկմամբ:

Ադրբեջանական զինված ուժերի ներկայիս թիրախային հարձակումները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, նրանց պատճառած զանգվածային ավերածությունները, վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը տարիներով արմատավորված ու համակարգային հայատյացության արդյունք են:

Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին պարբերաբար ներկայացնում է հայատյացության մասին ապացույցներ: Այս անգամ խոսքը վերաբերում է մշակութային գործիչներին և մտավորականներին:

Պետական ու քաղաքական գործիչների հետ միասին մշակութային գործիչների, մտավորականների կողմից հայատյացություն պարունակող ելույթներն ու խոսքը նշանակում է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելության տարածումը հայտնվում է փակ շղթային մեջ ու խրախուսվում բոլոր կողմերից:

Դիտումների քանակը: 4354
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին