Ադրբեջանում կրկին բողոքի ակցիա է կազմակերպվել։ Այս անգամ զոհված զինծառայողների ծնողներն են դուրս եկել, պահանջելով հանդիպում Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ, որպեսզի վերջիններս միջամտեն, որպեսզի նրանց որդիներին թաղեն «Նահատակների ծառուղում»: Ադրբեջանում պատվավոր հուղարկավորության փոխարեն, մահացածների մեծ մասը թաղվել են Բաքվից հեռու գտնվող Գարադաղ շրջանում, գրում է Turan լրատվական գործակալությունը:
17 ընտանիքի անդամներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրը: Նրանց ուղղորդել են Սալյան զորանոց, որտեղ նրանց պետք է ընդուներ պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը, սակայն վերջինս տեղում չէր: Արդյունքում, ցուցարարները փակել են քաղաքի ամենամեծ պողոտաներից մեկը: Դրանից հետո միայն բանակի ղեկավարությունից հանդիպեցին նրանց հետ:
Թողնել պատասխան