Հայաստանն ու Ադրբեջանը ներկայումս հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ունեն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդն օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։
«Կարծում եմ, որ հիմա իրական հույս ու բարենպաստ հնարավորություն կա Ադրբեջանի և Հայաստանի համար՝ հարաբերությունները նորմալացնելու և խաղաղ կարգավորման որոնման հարցում»,- հայտարարել է Դոնֆրիդը՝ հավելելով, որ երկու երկրներն էլ «կարևոր քայլեր են կատարում» այդ ուղղությամբ։
Թողնել պատասխան