Բաքուն մեղադրում է Երևանին հայ-ադրբեջանական «հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու մեջ»

Արթուր Դավթյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այցը Ստեփանակերտ գնահատել է որպես «երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը լրջորեն վնասող քայլ»։

«2022 թվականի հունիսի 8-ին Հայաստանի գլխավոր դատախազն անօրինական ուղևորություն կատարեց Ադրբեջանի Հանրապետության տարածք»,- նշում են Ադրբեջանի ԱԳՆ-ից և կարծիք հայտնում, որ Արցախում կայացած հանդիպումը «ուղղված էր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության դեմ»։

«Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները, խախտելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները, լուրջ վնաս են հասցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը հետհակամարտային շրջանում, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին»,- ասված է ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։

Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ հայկական կողմի «նման անպատասխանատու և սադրիչ քայլը» ցույց է տալիս Երևանի ոչ անկեղծությունը կարգավորման գործընթացում և ստվեր է գցում միջազգային միջնորդների ջանքերին։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպել է Արայիկ Հարությունյանի ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Դիտումների քանակը: 4076
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին