Արդյո՞ք Ստեփանակերտը հայաթափում է Աղավնոն

Արթուր Դավթյան

Որոշ տեղեկությունների համաձայն Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք և համոզել Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Այդ մասին աղմկահարույց հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն։

«Վերոնշյալ պաշտոնյան հայտարարել է նաև, որ «այսպես, թե այնպես գյուղը դատարկվելու է, քանի որ Ադրբեջանը շուտով կշահագործի Աղավնոյին կից ճանապարհը»,- գրում է աղբյուրը՝ հավելելով, որ առաջիկայում կհրապարակեն Աղավնո գործուղված պաշտոնյանյի անունը և կներկայացնեն գյուղաբնակների հետ զրույցի այլ մանրամասներ:

«Նշենք, որ այդ ճանապարհի շահագործումից հետո հայկական կողմը կորցնելու է վերահսկողությունը Բերձորի, Աղավնոյի և մի քանի այլ համայնքների նկատմամբ: Հիշեցնենք նաև, որ Աղավնոյի հերոսական բնակիչները 2020 թվականի պատերազմից հետո, հակառակ Երևանի և Ստեփանակերտի ջանքերին՝ համառորեն չլքեցին գյուղը: Հիմա իրենց առաջարկում են անաղմուկ հեռանալ սեփական տներից»,- ահազանգում են Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։

Դիտումների քանակը: 4644
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին