Շուշիում մզկիթ կառուցելու պատրվակով շենքեր են ապամոնտաժվում

Ադրբեջանի կառավարության տարածած վերջին հայտարարության համաձայն Շուշիում կապամոնտաժվեն վեց հինգհարկանի շենքեր՝ դրանց տեղում 2 մլն 74029 մանաթ գումարի համարժեք մզկիթ կառուցելու նպատակով։

Համաձայն հաղորդագրության՝ քանդվող շինությունների ցանկում է նաև Արցախի Հանրապետության խորհրդարանի անավարտ շենքը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության համաձայն ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու է «Uni Construction» ՍՊ ընկերությունը։

Հիշեցնենք, որ ԱՀ իշխանությունները պլանավորում էին 2022 թվականի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից տեղափոխել Շուշի: Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ խորհրդարանին է հատկացվել ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը։

Դիտումների քանակը: 4063
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին