Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան

Վաղարշակ Հ

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան: ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակված է նախագահականի պաշտոնական կայքէջում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` Վաղարշակ Հարությունյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,– նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով` Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանում դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը 2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել էր Հայաստանի պաշտպանության նախարար, իսկ 2021-ի հուլիսի 20-ին հրաժարական էր ներկայացրել և ազատվել զբաղեցրած պաշտոնից։

Դիտումների քանակը: 3950
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին