Չեղարկվել են Ակտաուից Երևան նախատեսված թռիչքները

Screenshot_20220105-213409_Facebook

Հունվարի 6-ին կայանալիք Ակտաու-Երևան չվերթները չեղարկվել են։ Այդ մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում հրապարակված ինֆորմացիայից։

Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռների ժամանումը նախատեսվում էր երևանյան ժամանակով ժամը 00:10-ին և ժամը 18:20-ին։

Չեղարկվել են Ակտաուից Երևան նախատեսված թռիչքներըՉեղարկվել են Ակտաուից Երևան նախատեսված թռիչքները

Հավելենք, որ միջազգային ավիաընկերությունները ևս չեղարկում են իրենց թռիչքները դեպի Ղազախստան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում տիրող իրավիճակի պատճառով Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի տարեմուտին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:

Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։

Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։

Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։

Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:

Դիտումների քանակը: 4016
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին