ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են

1201214

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպում են ունեցել Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում։ Այդ մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության հանդիպման ժամանակ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը կարևորել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը և զեկուցել կողմերի՝ Լեռնային Ղարաբաղում օրենքի գերակայության ամրապնդման և մարդկանց կյանքը կայունացնելու ուղղությամբ կատարված աշխատանքի նշանակալի արդյունքների մասին:

Ռուսաստանի գլխավոր դատախազի խոսքով՝ հիմնական խնդիրն է եղել կանխել լարվածության աճը ամբողջ տարածաշրջանի բնակչության շրջանում:

Նա կոչ է արել ավելի ինտենսիվ օգտագործել հնարավորությունը դիմելու Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս զինվորական դատախազներին որպես տեղեկատվության փոխանակման միջոց, այդ թվում` կատարված խախտումների մասին ազդակներ փոխանցելու, ինչպես նաև շարունակելու աշխատանքը քաղաքացիների վերադարձի ուղղությամբ:

Իգոր Կրասնովը խոսել է նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքների ոլորտում փոխգործակցության դրական դինամիկայի մասին:

Միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել որոնողական աշխատանքները:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների կատարման ընթացքը և հետագա իրավական համագործակցության հեռանկարները:

Կողմերը վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը` հետագա լարվածությունը կանխելու համար շփումների ակտիվացման անհրաժեշտության վերաբերյալ:
Դիտումների քանակը: 4072
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին