ՌԴ խաղաղապահ զորախումբը հաստատում է, որ ադրբեջանական զինուժը խախտել է Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և առաջխաղացում ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում։
ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրում նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ 25-րդ ստորաբաժանումը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել 2054.0 նիշով բարձրունքը (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) ու դիրքի ինժեներական կահավորում սկսել։
Համաձայն աղբյուրի ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։
Ադրբեջանական կողմին պահանջ է փոխանցվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին։
Բացի այդ, Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները Մարտունու շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։
Թողնել պատասխան