Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս մեկ ծառայողի աճյուն: Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Համաձայն հաղորդագրության աճյունի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշվում է նաև, որ այսօր որոնումներ չեն իրականացվել, իսկ առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Սեպտեմբերի 24-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1670 աճյուն:

Դիտումների քանակը: 4074
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին