Ադրբեջանը հողին է հավասարեցրել Մեխակավանի եկեղեցին

Զորավոր սուրբ Աստվածածին

BBC-ի թղթակից Իոնա Ֆիշերը հետաքննում է հայկական եկեղեցու անհետացումը, որը արցախյան պատերազմների ժամանակ ձեռքից ձեռք էր անցել։ Լրագրողը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տալիս, որ եկեղեցին կանգուն էր մինչև 2017թ., սակայն արցախյան երկրորդ պատերազմից հետո, երբ Ադրբեջանին է վերադարձվել Մեխակավանի տարածքը տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հողին է հավասարեցվել։

Ադրբեջանը հողին է հավասարեցրել Մեխակավանի եկեղեցին

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական տելգրամ ալիքները տեսանյութեր էին հրապարակում, որտեղ վանդալիզմի էր ենթարկվել նույն եկեղեցին։ Բացի այդ, պղծվել է նաև Շուշիի Կանաչ ժամը և Ղազանչեցոցը։ Նույն ճակատագրին են արժանանում նաև Ադրբեջանին հանձնված տարածքների մշակութային կոթողները և գերեզմանները։

Դիտումների քանակը: 4521
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին