Ադրբեջանը կրակել է, հայկական ստորաբաժանումները պատասխանել են. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը»,– ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն են կրակը բացել:

Ըստ ՊՆ–ի` այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Դիտումների քանակը: 4049
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին