ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի այսօր. Կլաար

ԵՄ դիտորդների խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 14-ին։ Այդ մասին հայտնում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգից։

«Այսօր Երևան կժամանի ԵՄ դիտորդների առաջատար խումբը: 27 անդամ երկրներ օպերատիվ արձագանքել են Հայաստանի դիմումին: Տեղակայման նպատակն է ուսումնասիրել իրադրությունը և տեղում աջակցել հայ-ադրբեջանական իրավիճակի կայունացմանը»,- նշել է Կլաարը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ Եվրոպական միությունից տեխնիկական խումբ է ժամանելու հոկտեմբերի 13-ին։

Դիտումների քանակը: 3869
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին