Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ ռազմագերիներին. Արմեն Սարգսյան

53477_b

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի անդամների հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, 44-օրյա պատերազմի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ հարցերի մասին։ Այդ մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Արցախի հարցի էությունը, խոսել 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին։ Նա նաև արձանագրել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ ռազմագերիներին»,- նշում են Սարգսյանի աշխատակազմից:

Անդրադառնալով ժամանակակից աշխարհին՝ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիական ու գիտական վերջին փոփոխություններն այն դարձրել են անկանխատեսելի ու անկայուն: Նա ընդգծել է, որ նման աշխարհում սեփական տեղն ունենալու և հաջողակ դառնալու կարևորագույն գրավականը մարդկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելն է:

Նշենք, որ նախքան Հայաստան այցելելը, կենտրոնի անդամները եղել են Ադրբեջանում և Վրաստանում: Տարածաշրջանային այցի նպատակն է ուսումնասիրել իրադրությունը հարավկովկասյան 3 հանրապետությունում, այդ երկրներում ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաև հասկանալ տարածաշրջանային իրողությունների պատճառներն ու հնարավոր զարգացումները:

«Ատլանտյան խորհուրդը» միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոն է, որը հիմնադրվել է 1961 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր խորհուրդն իրականացնում է տարատեսակ ծրագրեր, որոնց նպատակն է քննարկել և ուսումնասիրել միջազգային քաղաքական, տնտեսական ու անվտանգային խնդիրները:

Դիտումների քանակը: 3936
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին