Facebook-ը դառնալու է Meta

20211028_231517

Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքի իր պաշտոնական էջից տեսաուղերձով դիմել է ֆեյսբուքյան օգտատերերին` տեղեկացնելով, որ ընկերությունը փոխում է իր անվանումը:

«Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta»,- հայտարարել Է Ցուկերբերգը:

Հայտնի է դարձել նաև, որ ֆեյսբուք սոցիալական ցանցը չի փոխելու իր անվանումը, փոխվելու է միայն ընկերության անվանումը։

«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ընդգծել է Ցուկերբերգը` հավելելով, որ նոր ապրանքանիշը ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կունենա վիրտուալ իրականության մեջ ներկա լինելու էֆեկտ։

Հիշեցնենք, որ նման մեծ պահանջարկ ունեցող սոցիալական ցանցը հիմնադրվել է դեռ 2004 թ.-ին՝ 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից։ Ընկերությանն են պատկանում նաև Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը։ Ընթացիկ ամսվա սկզբին ընկերության կայքերը և հավելվածները տևական ժամանակով խափանվել էին, որի արդյունքում Ցուկենբերգը ֆինանսական մեծ կորուստներ է կրել։

Դիտումների քանակը: 3966
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին