Ադրբեջանը նամակ է ուղարկել ՄԱԿ

1519928964_img_0487

Մինչ դեռ ավանդույթի հանաձայն հայ ժողովուրդը տարված էր տոնական պատրաստություններով, ՄԱԿ-ի Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը նամակ է ուղղել ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերասին, որում խոսվում է ադրբեջանա-արցախյան հակամարտության և Ադրբեջանի դեմ ուղված հայկական «ագրեսիայի» մասին։ Հարկ է նշել, որ պահը բավականին հարմար էր ընտրված, հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական պրոցեսները։

Նամակի մեջ մասնաորապես ասվում է.

“․․․Հայաստանի կողմից սկսված պատերազմը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել,  հանգեցրել է ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների բռնագաղթի և նրանց ունեցվածքի կորստի և բռնագրավմանը: Բացի այդ, հակամարտության արդյունքում հազարավոր մարդիկ կորել են»։ Մոռացության մատնելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ադրբեջանի կողմից իրականացված ջարդերը ընդեմ հայ բնակչության”։

Ըստ այդ նամակի՝ ադրբեջանական կողմը բողոք է ներկայացնում առ այն,  որ Հայաստանի կողմից փաստաթղթեր են ընդունվում «տիկնիկային» ռեժիմի անունից, որոնք գործում են «օկուպացված» տարածքներում։ Հավելելով, որ այս ամենով Հայաստանը խախտում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը։ Յ․ Ալիևը իր ելույթում անդրադառձել է ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված 4 բանաձևերին, մասնավորապես ասելով՝

« ․․․ԱԽ 822, 853, 874 եւ 884 բանաձևերում Անվտանգության խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի դեմ ուժի կիրառումը, նրա տարածքների բռնազավթումը եւ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, միջազգային ճանաչում ունեցող սահմանների անձեռնմխելիությունը և ուժի կիրառման անթույլատրելիությունը տարածքի գրավման համար: Անվտանգության խորհուրդը վերահաստատեց, որ Հայաստանի տարածքային պահանջները և բռնի գործողությունները վերահաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է և պահանջում է օկուպացիոն ուժերի անհապաղ, լիարժեք եւ անվերապահորեն դուրս բերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից․․․»։  Այստեղ տեղին է վերհիշել ՀՀ երրորդ նախագահ Ս․ Սարգսյանի կողմից2014 թվականին Սոչիյում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Ալիևին նմանօրինակ հարցին հնչեցրած պատասխանը։ 

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Միայն Հայաստանն է, որ կատարել է այդ բանաձևերի կետերը, որն օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները»։

Ըստ թրենդ․ազ-ի կողմից հրապարակված նյութի՝ ՄԱԿ-ի Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ խաղաղություն, անվտանգություն և կայունություն ձեռք բերելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը անհապաղ դուրս բերի իր զինված ուժերը «օկուպացված» տարածքներից, Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը վերականգնելու, և այն դեպում, եթե ադրբեջանցի փախստակաները վերադառնան իրենց բնակության վայրերը։ Ըստ էության Ի․ Ալիևը  լուրջ խնդիրներ ունի հիշողության հետ, քանի որ  մոռացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ բնակչության արտաքսման մասին։

Դիտումների քանակը: 5002
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին