Թուրքիայում հայկական առաջին հեռուստաալիքը կհեռարձակվի

ermeni_televizyonu_luys_yayinina_noel_bayraminda_basladi_h111839_4e1de

Թուրքիայում առաջին անգամ հայկական հեռուստաալիք կհեռարձակվի։ Այն կկոչվի համանուն “Լույս” հայկական թերթի, որը հրատարակվում է 15 օրը մեկ՝ “Լույս TV”։

Հունվարի 6-ին տեղի է ունեցել “Լույս TV”-ի առաջին հեռարձակումը, որի ընթացքում ուղիղ եթերով թողարկվել են Սուրբ Ծննդյան առթիվ տոնակատարությունները Սուրբ Վարդանանց եկեղեցուց, որը գտնվում է Պոլսում և Սուրբ Մարիամ եկեղեցուց, որը գտնվում է Գում Գափու թաղամասում։

Հարություն Քուրալը՝  “Լույս”-ի և “Լույս TV”-ի  խորհրդի անդամը, նշել է․ “Ծննդյան տոնի հետ միասին ծնվեց նաև «Լույս TV»-ն, սակայն պաշտոնապես ալիքը կսկսի գործել մեկ ամսվա ընթացքում”։

Նա նույնպես նշել է, որ դա իր հոր՝ 35 տարվա լրագրողի փորձ ունեցող Արամ Քուրալի նախագիծն էր և նա անրաժեշտություն էր համարում Թուրքիայի հայ համայնքի համար հայկական հեռուստաալիք հեռարձակելը։

Արդեն հայտնի է, որ “Լույս TV”-ին օրվա ընթացքում երեք անգամ լուրեր կհեռարձակի՝ հայերեն և թուրքերեն,  և այդ լուրերին հնարավոր կլինի հետևել բջջային հեռախոսներից կամ պլանշետներից։ Բացի լուրերից հեռրձակվելու են նաև հաղորդումներ մշակույթի, սպորտի, առողջապահության, տնտեսության և քաղաքականության մասին։ Իսկ տոն օրերին կամ հայ համայնքի համար կարևոր օրերին կլինեն հատուկ եթերներ։

 

Demokrathaber

Դիտումների քանակը: 4737
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին