Ադրբեջանը պետք է դադարեցնի Արցախի շրջափակումը.Գարնեթ Ջենուիս

Screenshot_20230116-224407_Chrome

Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ կկայանան լսումներ Լաչինի [Բերձոր] միջանցքի արգելափակման վերաբերյալ: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգից հայտնել է Կանադայի համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը:

«Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահպանողական անդամներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ շտապ լսումներ հրավիրելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի Լաչինի [Բերձորի] միջանցքի շրջափակման վերաբերյալ»,- գրել է պատգամավորը` հավելելով, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Արցախի շրջափակումը:

Ադրբեջանը պետք է դադարեցնի Արցախի շրջափակումը.Գարնեթ Ջենուիս

Գարնեթ Ջենուիսն իր գրառմանը կցել է մեկ այլ պատգամավորի՝ Ստեֆան Բերժերոնի գրառումը, ըստ որի՝ «Քվեբեկի դաշինք» կուսակցության անդամների նախաձեռնությամբ և պահպանողականների ու նոր դեմոկրատների աջակցությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում տեղի կունենա «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման վերաբերյալ»:

Դիտումների քանակը: 3885
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին