13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում են

Երեխա

Այս պահին Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում։ Այդ մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

«Հանրապետական բժշկական կենտրոնում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Լաչինը փակ լինելու պատճառով Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները դեռևս դադարեցված են։

Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ընդհանուր 13 հիվանդի, որոնցից երկուսը 4 և 2 ամսական երեխաներ են:

Դիտումների քանակը: 3792
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին