Ադրբեջանը պնդում է, որ գերության մեջ գտնվող հայ կանայք չկան

Մարալ

Ադրբեջանի ԱԳՆ–ն տարածած հայտարարության համաձայն ներկայումս Ադրբեջանում այլևս չկան գերության մեջ գտնվող հայ կանայք։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները։

«Ցանկանում ենք նշել, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայկական ծագմամբ կանայք չկան։ Պատերազմի ընթացքում ձերբակալված 5 կանանցից մեծ մասն ազատ է արձակվել ռազմական գործողությունների ընթացքում», — նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան:

Հիշեցնենք, որ երեկ նոյեմբերի 10-ին Բերձորում գերեվարված Մարալ Նաջարյանը ՌԴ դաշնային խորհրդի նախագահի, Լիբանանի կառավարության, Լիբանանի Կարմիր Խաչի, Լիբանանի ՀՅԴ կառույցի, Արման Թաթոյանի, Սիրանույշ Սահակյանի, ռուսաստանաբնակ Արայիկ Բաղդասարյանի, Նաիրա Զոհրաբյանի ջանքերով ազատ է արձակվել ու վերադարձել է Բեյրութ։ Սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, Ադրբեջանում դեռ պահվում են առնվազն երեք կին գերի։

Դիտումների քանակը: 4374
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին