Այն, որ Արցախում ևս ադրբեջանցիները վերջին օրերին դիրքերն առաջ են տվել բուռն քննարկվում է սոցցանցերում և մամուլում։
Հիմնականում նշվում է, որ ադրբեջացիները մոտեցել են Չարեքտար գյուղին, իսկ Շոշ գյուղի դիրքերում նախօրեին կրակոցներ էին հնչել:
ԱՀ անվտանգության խորհրդի լրատվական բաժնի պետի խոսքերով «Չկա նաման բան: Չեն եղել կրակոցներ, բախումներ: Ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել»:
Սակայն, մեր աղբյուրների համաձայն ադրբեջանցիները Չարեքտար գյուղի մոտակայքում գտնվող մարտական դիրքը փորձել էին գրավել, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը հետ են շպրտվել։
Թողնել պատասխան