Ադրբեջանը վերադարձրել է կորած համարվող արցախցուն

Բողոք+

Ադրբեջանը հունիսի 9-ին հայկական կողմին է փոխանցել 2022թ-ի հունիսի 1-ից կորած համարվող Արցախի Հանրապետության քաղաքացուն։ Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ քաղաքացու վերադարձը կայացել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրականացված բանակցությունների արդյունքում։

Աղբյուրը հայտնում է, որ 69-ամյա Ա.Ա-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի բաժնի ծառայողներին։

«Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4042
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին