Մարտի 10-ին՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորևիչի Սիանոսյանը (ծնվ. 1984 թ.):
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինվորի ընտանիքի անդամներին և հարազատներին:
“Սա ևս մեկ փորձ է Ադրբեջանի կողմից` միտումնավոր սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանում: Մարտի 6-ին Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ կատարեցին Հայաստանի Տավուշի մարզ:
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանում իրավիճակի սրման, աշխարհագրությունը ընդլայնելու և լարվածությունը նվազեցնելու համար գոյություն ունեցող մեխանիզմների կիրառումից Ադրբեջանի հերթական փորձերը վկայում են, որ Ադրբեջանի փորձերը կենտրոնացած են՝ սպառնալու տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը:
Ադրբեջանի կողմից նման գործողությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջազգային ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրումը կարևոր առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացումը նախապայման է խաղաղության գործընթացի հետագա առաջխաղացման համար”,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան