ԱՀ ԱՆ-ն ձեռք է բերել 4 հատ շարժական ռենտգեն համակարգ թվային ռադիոգրաֆիկ համակարգով

cb6c17406b1b0a62b82513c664a58f3f-1024x724

ԱՀ առողջապահության նախարարությունը պետական միջոցներով ձեռք է բերել 4 հատ շարժական ռենտգեն համակարգ թվային ռադիոգրաֆիկ համակարգով:

Շարժական ռենտգեն համակարգը Jade թվային AcquiDR ռադիոգրաֆիկ համակարգով հանդիսանում է լավագույն լուծում ռենտգենոգրաֆիաներ իրականացնելու համար բժշկական կենտրոնի ցանկացած բաժանմունքում։

Հաշվի առնելով ներկա համաճարակային իրավիճակը, այն շատ կարևոր է պացիենտների հոսքը արագ կառավարելու համար։ Համակարգը ցանկության դեպքում կարելի է տեղափոխել համապատասխան մեքենայով այլ վայր և կատարել թվային ռենտգենոգրաֆիկ հետազոտություններ։

ԱՀ առողջապահության նախարարության կողմից այս շարժական ռենտգեն սարքերը տրամադրվել են Շուշիի, Մարտակերտի, Հադրութի և Մարտունու շրջանային բուժմիավորումներին:

Դիտումների քանակը: 4505
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին