ԱՀ ԿԳՍ-ն և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ստորագրել են համագործակցության համաձայնագիր

96549598_693467348083701_7262618757837619200_n

Մայիսի 11-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի (ԿԳՍ) նախարարության և Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր,

ըստ որի ԿԽՄԿ-ն կրթության, գիտության և սպորտի նախարարությանն է տրամադրել 109 պլանշետ և 2 Wi-Fi սարք՝ նախատեսված կոնկրետ համայնքների ուսուցիչների և աշակերտների համար:

ԿԽՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել պլանշետներ տրամադրել Թալիշ, Տոնաշեն, Մատաղիս և Մաղավուզ համայնքների՝ սոցիալապես առավել խոցելի երեխաներին, Երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատության սաներին, ինչպես նաև Մարտունու, Մատակերտի, Հադրութի շրջանների՝ շփման գծին մոտ գտնվող մի շարք համայնքների ուսուցիչների:
ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը մեծապես կարևորել է կառույցի աջակցությունը, շնորհակալություն հայտնել Արցախում ԿԽՄԿ-ի ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Իր հերթին Պիեռ-Էմանուել Դյուքրուեն ասել է, որ ԿԳՍ նախարարության հետ համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, և ծրագրի նպատակը հեռավար ուսուցման մեջ ավելի մեծ թվով երեխաներ ընդգրկելն է:

Դիտումների քանակը: 4751
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին