ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր

42891249_992846380920578_7734056620472139776_n

Այսօր՝ սեպտեմբերի29-ին,  Արցախի Հանրապետության Մշակույթի, Երիտասարդության հարցերի զարգացման  նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ստորագրել են համագործակցության պայմանագիր։

Ըստ այդ պայմանագրի՝ կողմերը պարտավորվում են համագործակցել մշակույթի , զբոսաշրջության բնագավառում ուսուցման, մեթոդական և գիտակրթական գործունեության ոլորտում ՏՏԿ բազայի հիման վրա:
Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ մի շարք ԲՈՒՀ-երի ու գիտական հաստատությունների հետ սերտ համագործակցություն է սկսվելու:

<<Շատ կարևորում եմ մեր գործունեության մեջ մտցնել ժամանակակից մշակութային քաղաքականության տարրերը, որոնցից մեկն էլ գիտականությունն է, որի ապահովման դեպքում մենք կվարենք առավել արդյունավետ քաղաքականություն>>:

Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը երկուստեք շահավետ կլինի:

Դիտումների քանակը: 4866
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին