ԱՀ ՊԲ-ից հերքում են Ադրբեջանի տարածած հերթական լուրերը

Արցախյան կողմն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների դիմաց` գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ, նոր ամրաշինական աշխատանքներ չի արել։ Նման հաղորդագրություն է տարածել ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում է աղբյուրը։

ՊԲ–ից մատնանշում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել, իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28–ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը ևս Արցախի Հանրապետությա ՊԲ–ն ևս հերքել էր` նշելով, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Դիտումների քանակը: 3800
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին