ԱՀ-ում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները

Սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից խուսափելու համար Արցախի Հանրապետությունում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները: Այդ մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությն մամուլի ծառայությունից։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու և դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրների պատճառով Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1,130 վիրահատության չեղարկման»,– ասված է հաղորդագրությունում:

Աղբյուրը նաև հավելում է, որ շրջափակման 131 օրվա ընթացքում առողջապահության նախարարության ու բուժհաստատությունների ղեկավարության կողմից որոշում է կայացվել մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները` խուսափելու սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից։ ԱՀ ԱՆ-ից հայտնում են, որ վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը:

Պատասխանատուների կողմից լրացուցիչ ջանքեր են գործադրվել վիրահատությունների սահմանափակ քանակի համար անհրաժեշտ պարագաների որոշակի ծավալի ապահովման ուղղությամբ:

Գերատեսչությունից նշում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում միայն այն բուժառուները, որոնց բժշկական օգնությունը հնարավոր չէ կազմակերպել Արցախում՝ հաշվի առնելով անհրաժեշտ բժշկական սարքավորումների և հետազոտությունների իրականացման բացակայությունը։

Դիտումների քանակը: 3746
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին