Ակնայում կրկին ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

Մարտի 16-ին Աղդամի (Ակնա) շրջանում ականի վրա կրկին ադրբեջանցիներ են պայթել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները հղում կատարելով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը։

Աղբյուրը նաև նշում է, որ Հասանով Իսրայել Իբրահիմ օղլուն (ծնված 1999 թ.) և Ամիդ Հասանով Հուսեյն օղլուն (ծնված 1987 թ.) անասուններ արածեցնելիս պայթել են ականի վրա։

Ըստ ադրբեջանական հաշվարկների 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ականների վրա 286 մարդ է պայթեցվել, որոնցից 48-ը մահվան ելքով։

Դիտումների քանակը: 3922
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին