Ո՞ւմ արձակած կրակից է վիրավորվել ադրբեջանցին

Screenshot_20211230-151154_Telegram

Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը: Այս մասին գրում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Աղդամի (Ակնա) շրջանում հայկական կողմի արձակած կրակոցներից վիրավորվել է Bakcell բջջային կապի օպերատորի աշխատակիցը։

Պաշտոնական Արցախի գրությունից հետո թշնամական կողմը հանացանցը հեղեղել է տուժածի լուսանկարներով, որին կից նշում է, որ Ակնայի շրջանում հայկական կողմի արձակած կրակից ձեռքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Azercell-ի աշխատակից 1993թ. ծնված Ռագիմլի Անար Մուհամեդ օղլին։

Ո՞ւմ արձակած կրակից է վիրավորվել ադրբեջանցին

Դիտումների քանակը: 4419
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին