Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

154984

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հարուցված քրեական գործով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, մեղադրյալ է ճանաչվել։

Ըստ Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանի՝ Միհրան Պողոսյանի, անցյալ ամռանից Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով (խարդախություն):

Ալեքսանդր Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է՝ ստորագրություն չհեռանալու մասի։

Ինչ վերաբերվում է Ալեքսանդր Սարգսյանի կողմից 18,5 մլն․ դոլար պետական բյուջե փոխանցելուն, ապա փաստբանը այդ տեղեկությունը չմեկնաբանեց։

«Եթե իրենք հաստատել են, թող իրենք էլ ասեն, թե ինչ հիմքերով է գործ հարուցվել: Իմ պաշտպանյալին ներկայացված մեղադրանքն անհիմն ու ապօրինի է: Ես դա պնդում եմ հուլիս ամսից և բնականաբար Ալեքսանդր Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը: Այս պահին ունենք բողոքարկված քննիչի որոշումներ, դատախազի մերժումներ, այդ տրամաբանությամբ շարժվում ենք առաջ»,- ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 2018 թ-ի աշնանը Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքում հայտարարել էր, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, համաձայնել է վերադարձնել Հայաստանի պետական բյուջեին 30 մլն դոլար:

Իսկ ավելի վաղ՝ ԱԱԾ-ն հրապարակել էր զեկույց` նշելով, որ Սարգսյանը հարցաքննվել է Մարտիրոս Սարյանի 14 նկարների գողության մեղադրանքների կապակցությամբ։

Դիտումների քանակը: 11910
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին