Ալիևի ելույթը քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու բացահայտ գործողություն է։ Թվիթերյան միկրոբլոգում նման գրառում է կատարել ՀՀ վրաչպետ Նիկոլ Փաշինյանը։
«Զինվորական համազգեստը հագին և զինվորական լսարանի ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և Հայաստանի մյուս քաղաքները իրենց տեսադաշտում են, և որ Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Դա քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու բացահայտ գործողություն է»-գրում է Փաշինյանը։
Նշենք, որ Իլհամ Ալիևն իր ելույթում նշել էր, որ սեպտեմբերյան գործողություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին հիմնական ռազմավարական բարձունքներում տեղակայվել են ադրբեջանական զինված ուժեր: Նա ակնարկել էր, որ Հայաստանը պետք է շատ լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Ալիևը նաև հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորականները ռազմավարական բարձունքներից իրենց աչքերով են տեսնում Սիսիան, Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները:
Թողնել պատասխան