Ալիևի, Էրդողանի և Պուտինի անուններն ընդգրկվել են «Մամուլի ազատության թշնամիների» ցուցակում

Պուտին էրդողան ալիև

Հայաստանին սահմանակից չորս պետություններից երեքի ղեկավարները ընդգրկվել են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից այսօր հրապարակած «Մամուլի ազատության թշնամիների» ցուցակում։

Կազմակերպության հրապարակած ցանկում տեղ են գտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի անունները։

«Ադրբեջանի իշխանություններին ենթակա դատական համակարգը լրագրողներին դատապարտում է աբսուրդային և շինծու մեղադրանքների հիման վրա, երբեմն բավական լուրջ պատժաչափեր սահմանելով», — նշում են զեկույցի հեղինակները։ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչների «վերահսկում է երկրի բոլոր առաջատար մեդիա հոլդինգները, մասնավորաբար հեռուստաընկերությունները»։

2021 թվականի «Մամուլի ազատության թշնամիների» ցանկում ընդգրկվել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ԵՄ ներկայացնող միակ գործիչը, որի անունը զետեղվել է մամուլի թշնամիների ցուցակում, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է։

Դիտումների քանակը: 5129
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին