Ալիևն անդրադարձել է ՀՀ–ի հետ հնարավոր պայմանագրի ստորագրմանը

ali-pash

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը: Այդ մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։

«Հուսով ենք, որ Հայաստանում ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի: Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», — գրել է Ալիևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը հնարավոր է, և դա իրական կդարձնի երկու երկրների ազատ առևտուրը Վրաստանի հետ, սակայն դրա համար հարկավոր է Երևանի քաղաքական կամքը։

Դիտումների քանակը: 4465
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին