ԵՊՀ-ն Արցախի երիտասարդների համար կազմակերպել է «Կյա՞մ ես PR» միջոցառումը

IMG_1379

Երևանի պետական համալսարանում հատուկ Արցախի երիտասարդների համար կազմակերպել է միջոցառում «Կյա՞մ ես PR» խորագրով։ Միջոցառման նախաձեռնողները Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» (PR) մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանն ու մագիստրատուրայի 1-ին կուրսի  ուսանողներն էին։

«Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցությունների կառավարում» թեմայով դասընթացին մասնակցել են Արցախի տարբեր շրջաններից ՀՀ-ում ապաստանած շուրջ 30 երիտարսարդներ։ Դասընթացը վարել է ս.գ.թ., ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, SPRING PR ընկերության համահիմնադիր՝ Նվարդ Մելքոնյանը։

Շուրջ երեք ժամ տևած ինտերակտիվ բանախոսության ընթացքում, ընկերական ջերմ մթնոլորտում քննարկվեցին PR արշավների կազմակերպման սկզբունքները, ԶԼՄ-ի հետ հարաբերությունների կարևորությունը, թիրախային լսարանի հետ աշխատանքի նրբությունները, դիտարկվեցին PR-արշավների կազմակերպման հայաստանյան և միջազգային պրակտիկայից հետաքրքիր օրինակները։ Հանդիպումն անցավ  ստեղծարար գաղափարների փոխանակման, դրական հույզերի և ոգևորության մթնոլորտում։

Դասընթացի ավարտին երիտասարդներին հանձնվեցին մասնակցության վկայականներ։

Կազմակերպիչները շեշտեցին, որ միջոցառման  նպատակն էր Արցախի երիտասարդներին ծանոթացնել 21-րդ դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկին, ինչպես նաև  ձևավորել նոր ծանոթություններ, գործընկերային կապեր և ընձեռնել հնարավորություններ նոր նախաձեռնությունների և նախագծերի իրականացման համար։

Դիտումների քանակը: 4251
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին