Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է նախորդ շաբաթվա վերջին Բաքու կատարած այցին:
«Ադրբեջանի նախագահն իր հանձնառությունն է հայտնել ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։ Սակայն շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- գրել է ԵՄ պաշտոնյան:
Թողնել պատասխան