Ադրբեջանը ՌԴ պաշտպանության նախարարությունից Հայաստանում «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխանով նամակ է ստացել, սակայն բավարարված չէ գերատեսչության պատասխանի նման ձևակերպումից: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցին: Ալիևի խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում հրթիռները չեն արձակվել։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին: Ես ծանոթացել եմ այդ նամակին: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակում չի նախաձեռնել: Իրականում սա մեր նամակի ամբողջական պատասխանը չէ, քանի որ մեր հայցի հիմնական հարցն այն էր, թե ինչպես է Հայաստանը ստացել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռները»,- ասել է Ալիևը:
Բացի այդ Ալիևը նաև կարծիք է հայտնել, որ հայկական բանակը չի կարող ունենալ 500 կմ թռիչքի տիրույթով «Իսկանդեր-Մ» հրթիռներ, քանի որ հայկական կողմն ուներ միայն «Իսկանդեր-Է» հրթիռներ՝ 280 կմ թռիչքի տիրույթով։
«Այս հրթիռային համակարգերը կա՛մ հանձնվել են Հայաստանին, կա՛մ գողացվել և ապօրինաբար դուրս են բերվել Ռուսաստանից», — հայտարարել է Ալիևը:
Թողնել պատասխան