Ալիևը սպառնալիքի նոր թիրախներ է ընտրել

Իլհամ Ալիևն այս անգամ սպառնալիքներ է հղել Փարիզին և Օտտավային հորդորելով, որ վերջիններս չմիջամտեն Բաքվի գործերին: Նա նշել է, որ ոչ Ֆրանսիան, ոչ Կանադան իրավունք չունեն միջամտելու այլ պետության ներքին գործերին:

«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Ադրբեջանի և մեր ներքին գործերի վերաբերյալ: Ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել: Իրեն ո՞ւմ տեղն է դրել Կանադան: Գուցե դա Լյուքսեմբուրգի նման գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք»,- ասել է Ալիևը AzTV-ի հետ հարցազրույցում, հավելելով, որ ադրբեջանական կողմը բազմիցս իրենց ներքին գործերին միջամտելու վերաբերյալ առարկություններ է հայտնել ֆրանսիական կողմին:

«Թող զբաղվեն իրենց գործերով»,- հորդորել է Ալիևը:

Իր խոսքում նա անդրադարձել է նաև Արցախի հարցին և կրկին սպառնացել է պատերազմով, եթե Հայաստանը որոշի վրեժ լուծել:

«Եթե նրանք հայտարարություններից անցնեն գործնական քայլերի` անմիջապես կոչնչացվեն: Ոչ ոք չի կարողանա նրանց պաշտպանել: Թող ոչ մեկի վրա հույս չդնեն: Դա նրանց համար ինքնասպանություն է»,- ասել է նա:

Դիտումների քանակը: 4405
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին