Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ

received_477556083301365

Լրագրողական կազմակերպություններ մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և Tert.am լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանի հետ կապված միջադեպից հետո հանդես են եկել կոչով։ Համաձայն տարածած հաղորդագրության տասնմեկ լրատվական գործակալություն կոչ են անում թե՛ պետական պաշտոնյաներին, թե՛ իրավապահ մարմիններին և թե՛ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ վերջիններիս՝ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունն օրենքի և լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ։

Ըստ կազմակերպությունների լրագրողը հարց է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հարգանքի տուրք էր մատուցում զոհված զինվորների հիշատակին։ Հայտարարությունում նշվում է, որ լրագրողը փորձել է մոտենալ պաշտոնյային, ինչը սակայն կանխել են իրավապահներն ու վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Ավելի ուշ, ինչպես նշված է հայտարարությունում, ոստիկանները սահմանափակել են թե՛ Անի Գևորգյանի, թե՛ News.am լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը պանթեոնում։

«Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին։ Հիշեցնենք, որ վերջերս նա Սյունիքում խոչընդոտել էր նաև «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակցի աշխատանքը։ Սա անընդունելի պահվածք է, ինչը հակասում է պետական պաշտոնյայի քաղաքակիրթ վարքագծի կանոններին, առավելևս՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցության համար պատասխանատու անձի պարագայում», — հայտարարել են լրագրողական գործակալությունները՝ հավելելով, որ ենթադրություններ կան  ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նախատեսվող զանգվածային միջոցառումներին լրագրողների գործունեության պայմանները զգալիորեն բարդացվելու են։

Հայտարարությունից քիչ անց ՀՀ ՄԻՊ-ը ևս հաստատեց, որ լրագրողներ  Անի Գևորգյանը և Նանե Արզումանյանին դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով իրենց գործի քննության ժամանակ հետևել իրավապահ մարմինների աշխատանքին։

Դիտումների քանակը: 4060
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին