Պողոսյանն իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին

Զորիկ Պողոսյան

Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, վանաձորցի Զորիկ Պողոսյանը ռեկորդ է սահմանել, և նրա անունը գրվել է «Դյուցազնագրքում»։ Մայիսի 8-ին Վանաձորի Զորավար Անդրանիկին նվիրված արձանի հարևանությամբ ու համաքաղաքացիների ներկայությամբ նա սկզբում 205 կգ կշռող ծանրաձողը նստած վիճակում պահեց 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսերին ևս 3 անգամ կքանստեց` սահմանելով համաշխարհային ռեկորդ։

Այսպիսով, Զորիկն ինքն իր ռեկորդը գերազանցեց։

Այս հաղթանակը վանաձորցի մարզիկը նվիրեց արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։

Ռեկորդը սահմանելիս Զորիկը հանդես է եկել իր զոհված ընկերների՝ Մհեր Քոչինյանի և Սևակ Սերոբյանի, լուսանկարներով շապիկով։

Զորիկ Պողոսյանը, որը Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար է, փ/ծ սերժանտ, որոշել է այս ռեկորդներով չսահմանափակվել։ Առաջիկայում պատրաստվում է նոր համաշխարհային ռեկորդներ սահմանել 215 և 220 կգ կշռող ծանրաձողերով։

Դիտումների քանակը: 4335
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին