Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել

Sri-Lanka-Easter-bombings-–-Brits-among-156-killed-and-1024x683

Շրի Լանկայում Զատկի տոնակատարության ժամանակ զոհվել է ավելի քան 160 քրիստոնյա: Նախնական տվյալներով` Շրի Լանկայում վեց պայթյուն է հնչել` Կոլոմբո մայրաքաղաքում և երկրի այլ տարածաշրջաններում, մասնավորապես` Նեգոմբո քաղաքում, երեք եկեղեցիներում և երեք հյուրանոցներում:

Այդ ողբերգական դեպքի կապակցոությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել․

“Խորը ցավով տեղեկացանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնախմբության ժամանակ Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք խլեցին հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր` ծանր վնասվածքներ պատճառելով ևս մի քանի հարյուր մարդու։

Մեր զորակցությունը հայտնելով մեր հավատակից քույրերին և եղբայրներին` խստորեն դատապարտում ենք քրիստոնեության ամենակարևոր տոնի ժամանակ կատարված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք ուղղում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության իշխանություններին ու միջազգային կառույցներին ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արմատախիլ արվեն կրոնական անհանդուրժողականության և ատելության հողի վրա կատարվող մահաբեր հանցագործությունները։

Աղոթակից ենք մեր Քույր Եկեղեցու սպասավորներին: Նաև հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը հանգստություն շնորհել զոհվածների հոգիներին ու շուտափույթ ապաքինում` վիրավորներին։

Վշտակից սիրով`

Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս”։

Դիտումների քանակը: 4684
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին