Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»․ Տեսանյութ

15559504449897

Ապրիլի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց «Ինժեներական քաղաք»: «Ինժեներական քաղաք»-ն ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում:

Ծրագրով նախատեսված են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ:

Զոհրաբ Մնացականյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներինն ու արտադրանքի մոդելներին: Նախարարին ուղեկցում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Դիտումների քանակը: 4525
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին