ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան

Բայդեն֊էրդողան

Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի հետ կապված հիմնահարցերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Երկու երկրների ղեկավարներն ուշադրության կարժանացնեն նաև Վաշինգտոն-Անկարա «լուրջ տարաձայնությունների» թեման, որը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների ու արժեքների ոտնահարմանը:

Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Արևելյան միջերկրածովյան հարցը, Սիրիայի, Իրանի թեմաները, ինչպես նաև ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերումից հետո Թուրքիայի դերակատարման հիմնախնդիրը Էրդողան-Բայդեն օրակարգում կլինեն:

Դիտումների քանակը: 3719
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին