ԱՄՆ խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից` պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսային հիվանդությունների դեպքերի կտրուկ աճով։
«Հիվանդությունների կանխարգելան ամերիկյան կենտրոնն Ադրբեջանից բացի այցելությունների համար անցանկալի երկրների ցանկում է ընդգրկել նաև Շվեյցարիան և Էստոնիան», — հաղորդում է Reuters գործակալությունը`նշելով, որ, ըստ ամերիկյան իշխանությունների, այս երկրներում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ մեծ է։
Օգոստոսի 30-ի տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի ավելի քան 3 հազար նոր դեպք է արձանագրվել, 39 մարդ մահացել է։
Թողնել պատասխան