ԱՄՆ-ն կշարունակի ուսումնասիրել Ադրբեջանին օգնության հնարավոր կասեցման հարցը

Ադրբեջանին Վաշինգտոնի օգնության հարցը բարձրացվել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ լսումների ժամանակ, որն անց է կացվել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի նահանգից) հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից, բացառիկ հիմունքներով, շարունակել օժանդակություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, ներառյալ ռազմական օգնությունը: ԱՄՆ կառավարության գործադիր իշխանությունը մայիսին հրապարակավ հայտարարեց այս որոշման մշակման մասին։

«Մենք պետք է շարունակենք դա դիտարկել», — ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով Մենենդեսին, հավելելով հետևյալը. «Ես ակտիվորեն աշխատել եմ այդ ուղղությամբ: Հատկապես գերիների վերադարձի, […] [Լեռնային Ղարաբաղի հակամարտության] բանակցություններին փոխգործակցելով՝ իրական կարգավորման նպատակով»։

Նա ձեռնպահ է մնացել այլ մեկնաբանություններից:

Դիտումների քանակը: 4101
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին