ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը հանդիպել է Կլեմսոնի համալսարանի ուսանողների հետ

mailservice

Մարտի 19-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հանդիպել է Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Մատիչի և մի խումբ ուսանողների հետ։


Ըստ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդակցության՝ հանդիպման ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է Արցախի պատմությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև Արցախի անկախության պատմաիրավական հիմքերը։

Արցախի մշտական ներկայացուցիչը նաև պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը, գործընթացում ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, ինչպես նաև Արցախում առկա իրողություններին և նրա քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների իրացմանը։

Հանդիպմանը ներկայացվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով ԱՄՆ պետքարտուղարության 20-րդ դարասկզբի արխիվային փաստաթղթեր և օտարերկրյա լրատվամիջոցների ուշագրավ հրապարակումներ։

Դիտումների քանակը: 4563
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին