ՌԴ դեսպանատունը անհետ կորածների հարցով դիմումների վերաբերյալ հայտարարություն է տարածել

դեսպ ՌԴ+

Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը արձագանքել է։ Դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջից տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է․

«Դեսպանաթյունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ:
Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ: Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:
Հիշեցնում ենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով:
Կոնտակտային տվյալներ` ք. Երևան, Ուլնեցու 56/5, “Թեժ գծի” հեռախոսահամար — 81-35»։

Նշենք, որ պատերազմի ընթացքում և ավարտից հետո բազմաթիվ քաղաքացիներ դիմել են Ռուսաստանի դեսպանությանը՝ փոխանցելով նամակներ, կատարելով ակցիաներ։ Դեսպանատան դիմաց ակցիաներ են իրականացրել Արցախից տեղահանված կանայք և երեխաները, անհայտ կորած զինծառայողների հարազատները, մտավորականները։

Դիտումների քանակը: 4579
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին