Անհետ կորածների հարազատները ճանապարհ են փակել

20211017_100531

44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ` դրանոց իրեն դժգոհությունը անհետ կորածներին վերադարձնելու՝ կառավարության աշխատանքների հանդեպ։

Ակցիայի մասնակիցները փակելով Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհը հանդիպում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատասխանատու կառույցների ղեկավարների հետ:

«Մենք խոսք ենք տվել, որ եթե մեզ չլսեն, անելու ենք անհնազանդության ակցիաներ։ Փողոցներն այնքան ժամանակ ենք փակ պահելու, մինչև որ մեր պահանջները բավարարեն»,– շեշտել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ոստիկանների հետ տևական բանակցությունների արդյունքում ծնողները համաձայնեցին բացել ճանապարհը, սակայն նրանց Փաշինյանի հետ հանդիպելու պահանջը մնաց անփոխ։

Դիտումների քանակը: 4010
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին