Արցախում նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ը կարանտին կսահմանվի

Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում կարանտին կսահմանվի։ Այդ մասին հայտնում է Արցախի անվտանգության խորհուրդը։

«Խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ` հիմք ընդունելով առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի զեկույցը։

Աղբյուրը նաև նշում է, որ մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում կարևոր տեղ է հատկացվելու պատվաստման քարոզը։

Դիտումների քանակը: 4683
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին